vahemart (vahemart) wrote,
vahemart
vahemart

Սպենդիարյանների ընտանեկան դամբարանը Սիմֆերոպոլում

Հայ մեծ երաժիշտ Ալեքսանդր Սպենդիարյանի մանկությունը անցել է ՍԻմֆերոպոլում, Ղրիմում։ Նրա հայրը բավականին հարուստ առևտրական էր։ Ընտանիքը բնակվում էր Սիմֆերոպոլում։ Այստեղ էլ, Սիմֆերոպոլում, հայկական գերեզմանոցում, գտնվում է ընտանիքի դամբարանը։
Simferopol, Armenian Cemetery, Tomb of Spendiarovs, 2016.06.18 (02)

Դամբարանի կենրտոնական մասում քանդակված է խաչքար, տակը գրություն՝ Շիրիմտան Սպենդիարեանց:
Simferopol, Armenian Cemetery, Tomb of Spendiarovs, 2016.06.18 (06)

Կիսաջնջված գրերը հաղորդում են, որ այստեղ է հանգչում կոմպոզիտորի հոր՝ Աֆանաս Ավքսենտիի Սպենդիարյանի (1840-1901) աճյունը:
Simferopol, Armenian Cemetery, Tomb of Spendiarovs, 2016.06.18 (07)
Երաժշտի ամուսնությունից և նորապսակների տեղափոխվելուց Յալթայի նոր շքեղ տունը անմիջապես հետո Աֆանասը ստանում է արյան վարակում և մահանում է։
Այստեղ թաղված է Վառվառա Հարությունի Սպենդիարյանը (1852-1911): Սակայն ինձ չի հաջողվել նույնականացնել իրեն։ Հաստատ կարող եմ ասել, որ Սպենդիարյանի կինը՝  Վառվառա Լեոնիդի Մազիրովան չի: Միգո՟ւցե երաժշտի հոր բարեկամներից է:
Simferopol, Armenian Cemetery, Tomb of Spendiarovs, 2016.06.18 (08)

Այստեղ, եթե ճիշտ եմ գուշակել թաղված է կոմպոզիտորի ավագ եղբայրը՝ Ստեփան Աֆանասի Սպենդիարյանը:
Simferopol, Armenian Cemetery, Tomb of Spendiarovs, 2016.06.18 (09)

Դամբարանի գմբեթի տակ շրջանաձև մեսրոպատառ գրություն է քանդակված:
Simferopol, Armenian Cemetery, Tomb of Spendiarovs, 2016.06.18 (05)
Tags: Ղրիմ, Ղրիմի ժառանգությունը, պատմության հուշարձաններ
Subscribe

Posts from This Journal “Ղրիմի ժառանգությունը” Tag

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments