?

Log in

No account? Create an account
Previous Entry Share Next Entry
Արման Թադևոսյանի մասին
The Sirens of Armenia
vahemart
Այսօր պատահական իմացա, որ Մհեր Խլղաթյանի գործով ձեռբակալված բժիշկը Արման Թադևոսյանն է, ում ես անձամբ ճանաչում եմ: Որոշեցի մի քանի տող էլ ես գրեմ Արմանի մասին։ Արմանի հետ ծանոթացել եմ անցած տարի ամռանը իրենց զորամասում։ Գնացել էի կատարելու այդ շրջանի բնության կենսաբանական հետազոտություններ, և երեք օր անցկացրեցի զորամասի բուժկետում։ Ընթացքում ծանոթացա զորամասի բուժանձնակազմի հետ։ Արմանը հենց սկզբից աչքի ընկավ իր համեստությամբ, հավասարակշռվածությամբ և պրոֆեսիոնալիզմով։  Զինվորների հետ շփվելուց ոչ մի կոպիտ արտահայտություն թույլ չէր տալիս, այն դեպքում երբ ես մի քանի անգամ հազիվ ինձ զսպեցի կարգի հրավիրելու բազմաթիվ "սաչոկներին", որոնք եկել էին բուժկետ ուղղակի հանգստանալու (կարդա` տժժալու, սաչկավատ անելու, պանսիոնատ)։ Մի քանի խոսք այսպես կոչված "սաչոկների" մասին: Ես երկու տարի եմ ծառայել բանակում, որպես բժիշկ, որից կես տարի, եթե ոչ ավել, կատարում էի բուժկետի պետի պարտականությունները։ Շատ տհաճ երևույթ է, երբ տեսնում ես զինվորը առողջ է և բազմաթիվ հնարքներ է ցուցաբերում բուժկետ պարկելու համար։ Էլ գլուխս ա ցավում, էլ` ատամս, էլ` փորս, էլ` (կներեք) տուտուզս, միայն թե պարկեցրեք բուժկետ։ Գործը հասնում էր նրան, որ գալիս էին` թե ախպեր ջան էնքան եմ կոմպի դեմ նստած խաղեր խաղացել` մեջս ցավում ա, պարկացրա բուժկետ մի քիչ հանգստանամ...
Հա, զինվոր կա տեսնում ես` ոտքը հարել է, սուս-փուս ասում ես` գնացիր բուժկետ երեք օրով։ Բայց ասում է` ճնշում ունեմ, գլխացավից մեռնում եմ, չափում ես` ճնշումը նորմալ է, գլխացավի համար ցավազրկող ես տալիս նեղանում է` իսկ ինչու չես պարկացնում բուժկետ՞՞՞ Կամ էլ` բժիշկ ջան հավես չկա ռազվոդ իջնեմ, կլինի բուժկետ պարկացնես՞՞՞ Սենցներին հազիվ էի զսպում չապտակեի։ Լավ, շեղվեցի։ Ինչու եմ այսքանը գրում, որ հասկանալի լինի, որ օրեկան քանի տասնյակ զինվորներ զննելիս, որոնց մեծ մասը հորինում է իր գանգատները, հնարավոր են վրիպումներ, որոնք իմ ծառայության ընթացքում մի երկու անգամ եղել են։
Կոնկրետ այս` Արմանի դեպքում ես չեմ պատկերացնում, ոնց կարող է բժիշկ-սպան իր պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ցուցաբերի ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացնի ծանր հետևանքներ։ Բայց ինչևէ կա հիվանդ, որին ցանկանում եմ շուտափույթ լավացում և պետք է կատարվի օբյեկտիվ հետաքննություն։ Իսկ ինչ վերաբերվում է զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը դա իմ կարծիքով աբսուրդ է` Արմանը նույնիսկ ինքնապաշտպանության համար հնարավոր չի հարվածի զինվորին, էլ ուր մնաց ծեծի ենթարկի զինվորին։ Սա լրիվ հեքիաթ է։
Արման ջան քեզ ցանկանում եմ կամքի ուժ, կարծում եմ ամեն ինչ կպարզվի և պատվով կշարունակես քո ծառայությունը։
Free counters!

  • 1
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  • 1