Previous Entry Share Next Entry
Հայաստանի լեռնաշղթաները և լեռնագագաթները
The Sirens of Armenia
vahemart
Հայաստանի ողջ տարածքը ըստ երկրաձևաբանական կառուցվածքի կարելի է բաժանել 4 շրջանի` հյուսիս-արևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների գոտի, կենտրոնական հրաբխածին լեռնազանգվածների գոտի, հարավային (Մերձարաքսյան) ծալքաբեկորավոր լեռնաշղթաների գոտի և Արարատյան դաշտավայրը։
Հյուսիս-արևելյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային ավազանների գոտին ինչպես երևում է անունից գրավում է Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասը։ Այս գոտու մեջ են մտնում` Վիրահայոց, Բազումի, Շիրակի, Բովաքարի, Իջևանի, Գուգարաց, Պապաքարի, Փամբակի, Ծաղկունյաց, Թեղենյաց, Արեգունու, Սևանի, Միափորի, Մռավի, Ծռասարի, Օխիաղբյուրի և Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթաները և միջլեռնային ավազանները և գոգավորությունները։
Կենտրոնական հրաբխային լեռնային գոտին անցնում է համարյա շեղակի Հայաստանի կենտրոնական մասով։ Այս գոտու մեջ են մտնում Սամսարի, Ղուկասյանի, Ջավաղքի, Արագածի, Գեգամա, Վարդենիսի, Սյունյաց լեռնազանգվածներն ու նրանց շրջապատող սարավանդներև։ Սրանք ծածկված են վերին պլեյստոցենի և չորրորդական շրջանի երիտասարդ լավաներով։
Հարավային (Մերձարաքսյան) ծալքաբեկորավոր լեռնաշղթաների գոտին անցնում է Արաքսի ձախ ափով։ Այս գոտուն են պատկանում Երանոսի, Ուրծի, Վայքի, Բարգուշատի, Զանգեզուրի և Մեղրիի լեռնաշղթաները։
Արարատյան դաշտավայրը ներառում է իր մեջ Արարատյան ավազանի հատակային հատվածը։
Ներքևում ցուցադրված է Հայաստանի լեռնագրական քարտեզը, որտեղ ես նշել եմ բոլոր մեծ լեռնաշղթաները իրենց ճյուղավորումներով ու նրանց ամենաբարձր գագաթները։



Ստորև ներկայացնում եմ լեռնաշղթաների ցուցակը։ Լեռնաշղթաների թվերը համապատասխանում են քարտեզի վրայի թվերին։ Շղթայի անունից հետո նշել եմ նրա երկարությունը, հետո` ամենաբարձր կետը (հաստ տառերով) և նրա բարձրությունը, վերջում թվարկել եմ շղթայի նշանալի և հետաքրքիր լեռնագագաթները։ Լեռնաշղթաների անունները տրված են ժամանակակից` ներկայիս օգտագործվող, իսկ փակագծերի մեջ նշել եմ հնացած և չօգտագործվող անունները, որ խառնաշփոթություն չլինի։
Սամսարի (Ախալքալաքի) լեռնաշղթա, 75 կմ – Մեծ Աբուլսար ((Դիդի Աբուլի, დიდი აბული), 3300 մ). Շղթան քարտեզում նշված չէ, որովհետև Հայաստանից բավականին հեռու է, բայց ընգրկել եմ ցուցակում, քանի որ գտնվում է հայաբնակ Ջավախքում։
1. Եղնախաղի (Ղուկասյանի, Աղբաբա, Աշոցքի) լեռնաշղթա – Մեծ Եղնախաղ ((Մեծ Ղուկասյան, Աղբաբա), 3042 մ), Եռակատար (3008 մ)

2. Ջավախքի (Կեչուտի, Թաց լեռներ) լեռնաշղթա, 100 կմ – Աչքասար (3196 մ), Ելմիքլի (3054 մ)
3. Վիրահայոց (Սոմխեթի) լեռնաշղթա, 70 կմ – Լալվար (2543 մ), Լեջան (2526 մ)
3.1. Խորակերտի լեռներ – Խորակերտ (1577 մ)
4. Պապաքարի լեռնաշղթա, 25 կմ – Մանկանց (959 մ), Պապաքար (700 մ)
5. Բազումի (Բզովդալ) լեռնաշղթա, 65 կմ – Ուրասար (2992 մ), Գոգարան (2977 մ)
6. Գուգարաց լեռնաշղթա, 80 կմ – Չատին (2243 մ), Դժարսար (2245 մ)
6.1. Ոսկեպարի լեռներ, 25 կմ - Սարկուտ (1999 մ), Կապույտսար (1896 մ)
6.2. Կոտմանի լեռներ, 14 կմ - Սալերք (1268 մ), Ձիգկատար (1646 մ)
6.3. Հայվաներսարի լեռներ - Հայվաներսար (2012 մ)
6.4. Բոլորկոնդի լեռներ - Բոլորկոնդ (1967 մ)
6.5. Պայտաթափի (Մթնասարի) լեռներ - Պայտաթափ (1979 մ)
7. Շիրակի լեռնաշղթա, 35 կմ – Ցուլասար (2565 մ), Ճոճնասար (2379 մ), Ցիցքար (2286 մ),
8. Բովաքարի լեռնաշղթա, 80 կմ – Բովաքար (3016 մ), Կապուտակ (2758 մ), Հաղարծին (2093 մ), Քաշաթաղ (2818 մ)
9. Իջևանի լեռնաշղթա, 30 կմ – Սառցապատ ((Բուսխանա), 2532 մ), Հովք (2507 մ)
10. Միափորի (Մուրղուզի) լեռնաշղթա, 60 կմ – Միափոր ((Մուրղուզ), 2993 մ)
10.1. Տավուշի (Կուլախլիջա) լեռներ, 35 կմ – Մեծյալ (2051 մ), գագաթ 1759 մ
10.2. Կենացսարի լեռներ – Կենացսար (2139 մ)
10.3. Պայտապարի լեռներ - Պայտապար (1238 մ)
10.4. Վարագի (Հախումի) լեռներ – Միհր ((Միտխետ), 2144 մ), Օձաքար (1231 մ), Պառավաքար (1148 մ)
10.5. Խնձորուտի լեռներ, 40 կմ - Լորտնուկ (2114 մ)
11. Փամբակի լեռնաշղթա, 125 կմ – Թեժլեռ (3101 մ), Մայմեխ (3081 մ), Խալխալ (3049 մ), Ամպասար ((Արխաշան), 3052 մ), Արտավազ ((Քյոռողլի), 2929 մ)
11.1. Արջանոցի լեռներ – Սրբասար (2405 մ), Արջանոց (2385 մ)
12. Ծաղկունյաց (Միսխանայի) լեռնաշղթա, 50 կմ – Ծաղկունյաց ((Ալիբեկ, սխալմամբ նաև Թեղենիս), 2821 մ)
13. Թեղենյաց (Բջնիի) լեռնաշղթա, 25 կմ – Թեղենիս ((Ալիբեկ), 2851 մ)
14. Արագածի լեռնաշղթա, 70 կմ – Արագած (4095 մ), Ամբերդ (3234 մ), Ագրավաքար (3025 մ), Կաքավասար (3303 մ), Տիրին կատար (2858 մ).
Արանձին կոներ` Արտենի (2047 մ), Արաիլեռ (2575 մ)
15. Արեգունու լեռնաշղթա, 50 կմ – Կարկտասար ((Պուտաքար), 2743 մ), Պաղաղբյուր ((Սառնուտ), 2673 մ), Ակնախաղ (2472 մ)
15.1. Կարմիրի լեռներ – Կենացբլուր (2428 մ)
16. Սևանի լեռնաշղթա, 100 կմ – Խոջադաղ ((Քոչասար, Սատանախաչ), 3318 մ, գտնվում է Ադրբեջանի տարածքում), Փերեզակ (3290 մ), Քարաարխաչ (3062 մ), Սարինար (3075 մ), Արտանիշ (2400 մ), Քաշաթաղ (2901 մ)
17. Մռավի լեռնաշղթա, 85 կմ – Գոմշասար ((Գյամիշ, Արիության լեռ), 3724 մ), Մեշ Հինալ (3367 մ), Սպիտակասար ((Աղդագ), 3200 մ), Գյոռողլուդագ (3462 մ), Օմար (Ամուր, 3395 մ), Մռավ (3340 մ)
18. Գեղամի լեռնաշղթա, 140 կմ – Աժդահակ (3597 մ), Փոքր Աժդահակ (3087 մ), Սևկատար (3225 մ), Սպիտակասար (3555 մ), Փոքր Սպիտակասար (3443 մ), Ծաղկավետ (3076 մ), Մանկուք (2927 մ)
Առանձին կոներ` Գութանասար (2299 մ), Հատիս (2529 մ)
19. Երանոսի լեռնաշղթա, 40 կմ – Հանդասար (2293 մ), Երանոս (1823 մ), Կոտուց (2061 մ)
20. Ուրծի լեռնաշղթա, 20 կմ – Ուրծ (2446 մ)
21. Վարդենիսի (Հարավ-Սևանի) լեռնաշղթա, 70 կմ – Վարդենիս (3522 մ), Սանդուխասար (3454 մ)
21.1 Թեքսարի լեռներ, 20 կմ – Թեքսար (2898 մ)
22. Արևելյան Սևանի լեռնաշղթա, 40 կմ – Ծառասար (3426 մ), Մոխրասար ((Քյոմուրդագ), 3036 մ), Գոմք ((Քոմուրդագ), 3051 մ), Կատարաժայռ (3008 մ)
23. Ծռասարի (Դալիդագի, Մխատիկի) լեռնաշղթա, 45 կմ – Ծռասար ((Մեծ Բևեռատափ), 3616 մ)
24. Օխնաղբյուրի (Օխտաղբյուրի) լեռնաշղթա, 70 կմ – Վահեն ((Խոջիյուրտ), 2389 մ)
25. Թեքսարի լեռնաշղթա, 20 կմ – Թեքսար (2898 մ), Վայոցսար (2581 մ)
26. Սյունիքի լեռնաշղթա, 140 կմ – Թրասար (3594 մ), Ծղուկ (3584 մ), Մեծ Իշխանասար (3552 մ), Քարքար (3208 մ), Հարսնաքար (3335 մ), Փորակ (3048 մ)
27. Ղարաբաղի լեռնաշղթա, 115 կմ – Մեծ Քիրս (2725 մ), Փոքր Քիրս (2230 մ), Քոլաթաղ (2520 մ), Սակսագանի ժայռեր (1705 մ), Կաչաղակաբերդ (2051 մ)
28. Վայքի լեռնաշղթա, 60 կմ – Գոգի (3120 մ), Սահմանաքար ((Սանգյար), 2915 մ), Հարսնաքար (2773 մ)
29. Զանգեզուրի լեռնաշղթա, 140 կմ – Կապուտջուղ (3904 մ), Գազանասար (3829 մ), Սիսակապար (3826 մ), Փարավան (3825 մ), Բստասար (3563 մ), Սառցալի (3433 մ), Նահապետ (3376 մ)
30. Բարգուշատի լեռնաշղթա, 60 կմ – Արամազդ (3392 մ), Գեղաքար (3348 մ)
31. Մեղրիի լեռնաշղթա, 60 կմ – Բաղացսար (3256 մ), Խուստուփ (3214 մ)
Թարմացում 2015.12.10` Մի ուրիշ քարտեզ էլ պատրաստեցի;


Գրականություն`
ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների տեղեկատու-բառարան. – Երևան: Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն, 2007.
ՍՍՀՄ ԶՈՒ Գեն. շտաբի քարտեզներ, 1:100000, 1:50000, 1974-1984.
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական քարտեզ, հեղ.` Բարսեղյան Ա., 1:408000, 2013.
Геология СССР, т. 43, Армянская ССР, ч. 1, Геологическое описание. – Москва: Недра, 1970.
Анохин Г. И. Малый Кавказ. – Москва: Физкультура и спорт, 1981.

Posts from This Journal by “Հայաստանի լեռները” Tag

  • Արագած

    ԱՀԱ-ի վերջին արշավի ընթացքում ընկերներիցս շատերը հարցնում էին Արագածի մասին: Նկատեցի, որ հայերեն դեռ չեմ ներկայացրել սարը: Mea culpa: Սույն գրառմամբ…

  • Վերելք դեպի Ծռասար, 3616 մ (2014.07.30)

    Նախորոք ասեմ, որ մինչև գագաթ չհասանք :( Մանրամասները ներկայացնում եմ ստորև։ Ծռասար լեռը, 3616 մ, հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռներից մեկը,…

  • Հայաստանի ամենաբարձր լեռները

    Հայաստանի լեռնաշղթաների ցուցակ կազմելուց հետո, որոշեցի կազմել ցանկ Հայաստանի ամենաբարձր լեռների։ Չնայած, որ Հայաստանը համարվում է բարձրլեռնային շրջան…


?

Log in

No account? Create an account